«Մայիսի 6-ին կայանալիք ընտրությունները միայն խորհրդարանական ընտրություններ չեն, այլեւ` կառավարության ընտրություն»,- երեկ իր` «Իրավիճակի անատոմիան» վերտառությամբ հոդվածում հայտարարել է ՀՀ նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանը: Ըստ նրա, ՀՀ սահմանադրության համաձայն` պատգամավորների մեծամասնությունը ձեւավորում է կառավարությունը: Հետեւապես` այս կամ այն կուսակցությանը քվե տալով` հասարակությունը ոչ միայն ընտրում է պատգամավորներին, այլեւ վստահում է երկրի կառավարումը կոնկրետ կուսակցության կամ կուսակցությունների դաշինքի` իրական կոալիցիայի համար հիմքեր ձեւավորելով:
Ֆեյսբուքի իր էջում ՀՀ կրթության եւ գիտության նախարար, ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը` արձագանքելով Վ. Օսկանյանի այս հայտարարություններին, գրել է. «Իհարկե, մեզ հարկավոր է նոր կառավարություն: Եվ շատ կարեւոր է, որ այդ նոր կառավարությունում չլինեն Վ. Օսկանյանի տեսակետները կիսող քաղաքական ուժերը»: