Նոյեմբերի 27-ին, ժամը 21.00-ի սահմաններում, Ոստիկանության Թալինի բաժին ահազանգ է ստացվել այն մասին, որ Երեւան-Գյումրի ավտոճանապարհի 74 կմ հատվածում` վարելով իր ՎԱԶ 21-06 մակնիշի 45ՕՏ994 պետհամարանիշի ավտոմեքենան, դեպի Գյումրի ընթանալիս, ընդհարվել է հանդիպակաց ուղղությամբ ընթացող ԿամԱԶ մակնիշի 197ՏԼ24 պետհամարանիշի բեռնատարին, ինչի հետեւանքով` Գյումրիի բնակիչներ ՎԱԶ 21-06 մակնիշի ավտոմեքենայի վարորդ Պարույր Գուրգենի Կարախանյանը (ծնված 28.11.1958թ.) եւ ուղեւոր Էդիկ Վազգենի Հովհաննիսյանը (ծնված 10.01.1955թ.) տեղում մահացել են։