Բաքվում ընթացող «Եվրանեսթի» Խորհրդարանական վեհաժողովին մասնակցող հայկական պատվիրակության ղեկավար Վահան Հովհաննիսյանը երեկ հայտարարություն է տարածել, որում հայկական պատվիրակությունն իր բողոքն է արտահայտում այն կապակցությամբ, որ «Եվրանեսթի» նիստն օգտագործվել է հակահայկական քարոզչության համար: Վահան Հովհաննիսյանը կոչ է արել կազմակերպիչներին` այսուհետ առավել ուշադիր ընտրել նիստի անցկացման վայրը, եւ այն չվերածել քարոզչական հարթակի: