Նոր պաշտոնի է անցել

05/04/2012

Մարտի 31-ին զբաղեցրած պաշտոնից ազատված ՊՆ Երեւանի կայազորի ռազմական ոստիկանության պետ Ռուբեն Ներսիսյանին նոր պաշտոնի են նշանակել: news.am-ի աղբյուրի փոխանցմամբ, նրան նշանակել են ՊՆ Էջմիածնի կայազորի ռազմական ոստիկանության պետ: Մամուլի հրապարակումների համաձայն` Ներսիսյանի ազատումը նախկին պաշտոնից կապված էր օրեր առաջ Երեւանի կայազորի ռազմական ոստիկանության շենքում ժամկետային զինծառայողի ծեծի հետ: Նշվում էր, որ զինվորին` Արսեն Գրիգորյանին, դաժանաբար ծեծել են, ծեծված վիճակում տարել զորամաս, արձակուրդ ձեւակերպել եւ ուղարկել Սեւան: Շրջանառվող լուրերի համաձայն, զինվորին ծեծել էին Երեւանի կայազորի Ռազմական ոստիկանության նախկին պետ Ռուբեն Ներսիսյանը, Քրեական հետախուզության բաժանմունքի պետ Հ. Ոփանյանը եւ քննչական բաժանմունքի հետաքննիչ Ա. Ավագյանը: