ՀԱԿ առաջնորդ Լեւոն Տեր-Պետրոսյանը երեկ հանդիպել է ՀՀ-ում Ֆրանսիայի արտակարգ եւ լիազոր դեսպան Անրի Ռենոյի հետ: Տեր-Պետրոսյանը ներկայացրել է առաջիկա ԱԺ ընտրությունների օրինականության ապահովման հետ կապված իր նկատառումները եւ դիտարկումները: Հատուկ շեշտվել է ընտրացուցակներում Հայաստանից բացակայող 700.000 ընտրողների առկայության խնդիրը` նշելով, որ սա իշխանությունների ընտրակեղծարարության հիմնական ռեսուրսն է: