Պատերազմի եւ խաղաղության լուսաբանման ինստիտուտ

05/04/2012

2012 թվականի փետրվարի 26-28-ին Պատերազմի եւ խաղաղության լուսաբանման ինստիտուտի հայաստանյան գրասենյակը լրագրողական այցելություն էր կազմակերպել Շիրակի մարզի Հայկաձոր գյուղ, Արթիկ եւ Գյումրի քաղաքներ:

Լրագրողական այցելության նպատակը մարզի կանանց զբաղվածության խնդիրների լուսաբանումն էր:

Այցին մասնակցում էին 5 լրագրող եւ 1 ֆոտոլրագրող:

Լրագրողական այցելության ընթացքում մասնակիցները հնարավորություն ունեցան անհատական աշխատանք կատարել հայ-թուրքական սահմանի մոտ գտնվող Հայկաձոր գյուղում: Այցելության ընթացքում մասնակիցները եղան նաեւ Արթիկ քաղաքում, զրուցեցին բնակիչների հետ եւ հանդիպում ունեցան Արթիկի քաղաքապետի հետ: Այցելության վերջին օրը լրագրողներն անցկացրեցին Գյումրիի սոցիալապես ամենախոցելի շրջաններում: Գյումրիում մարզի պաշտոնյաների, փորձագետների եւ հ/կ ներկայացուցիչների մասնակցությամբ կազմակերպվեց նաեւ կլոր սեղան` կանանց շրջանում գործազրկության խնդիրների վերաբերյալ:

Այցելության ընթացքում ձեռք բերված նյութերի հիման վրա լրագրողները պատրաստեցին հոդվածներ եւ ֆոտոպատմություններ, որոնցից մի քանիսը ներառել ենք այս ներդիրում:

Շիրակի մարզի կանանց զբաղվածության խնդիրներին նվիրված այս ներդիրով մենք փորձում ենք հասարակության ուշադրությանը ներկայացնել մարդկային պատմություններ, որոնք ավելի խոսուն են, քան թվերն ու վիճակագրությունը, եւ նկարագրում են մայրաքաղաքից հեռու բնակվող կանանց դժվարությունները ու ամենօրյա պայքարը:

Սեդա ՄՈՒՐԱԴՅԱՆ
Պատերազմի եւ խաղաղության լուսաբանման ինստիտուտի հայաստանյան գրասենյակի ղեկավար