ԿԸՀ-ն հաստատել է

03/04/2012

ԿԸՀ երեկվա արտահերթ նիստում հաստատվել է մայիսի 6-ի ընտրություններին համամասնական ընտրակարգով մասնակցող կուսակցություններին, կուսակցությունների դաշինքին Հանրային հեռուստաընկերությամբ եւ Հանրային ռադիոյով եթերաժամ տրամադրելու կարգը եւ ժամանակացույցը: Նախատեսված է Հանրային հեռուստատեսությամբ քարոզչություն իրականացնելու նպատակով եթերաժամ տրամադրել ժամը 18:00-ից, իսկ Հանրային ռադիոյով եթերաժամը տրամադրվելու է ժամը 13:30-ից եւ 21:40-ից: Հանրային հեռուստատեսությունը տրամադրելու է 60 րոպե անվճար եւ մինչեւ 120 րոպե վճարովի հիմունքներով եթերաժամ: Ապրիլի 8-22-ը կտրամադրվի 2 րոպե անվճար եւ մինչեւ 4 րոպե վճարովի հիմունքներով եթերաժամ, ապրիլի 23-28-ը` օրական 2 րոպե անվճար եւ մինչեւ 5 րոպե վճարովի, իսկ ապրիլի 29-ից մինչեւ մայիսի 4-ը` օրական 3 րոպե անվճար եւ մինչեւ 5 րոպե վճարովի հիմունքներով եթերաժամ: ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանի խոսքով` Հանրային ռադիոյով նախընտրական քարոզչություն իրականացնելու նպատակով կտրամադրվի 120 րոպե անվճար եւ մինչեւ 180 րոպե վճարովի հիմունքներով եթերաժամ: