Հետաձգվել է

03/04/2012

Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում երեկ շարունակվել է ՀԱԿ-ի 7 ակտիվիստներից 4-ի մասով անջատված գործի դատաքննությունը: Սակայն երեկ դատական նիստը հետաձգվել է մինչեւ ապրիլի 6-ը, քանի որ դատարան չեն ներկայացել գործով անցնող 7 վկաները: Եթե նրանք դատարան չներկայանան նաեւ ապրիլի 6-ին, ապա հնարավոր է` դատարանը նրանց բերման ենթարկելու մասին որոշում կայացնի: Երեկ դատարանում վկայություն է տվել միայն մեկ վկա` դեպքին ականատես քաղաքացի Սերգեյ Փիրումյանը: Նա երեկ նույնպես պնդել է իր նախաքննական ցուցմունքը` ասելով, թե ՀԱԿ ակտիվիստները «հայհոյել ու հարվածել են ոստիկաններին», իսկ վերջիններս էլ «փորձել են կարգի հրավիրել նրանց»: