Ապրիլի 4-5-ին Հայաստան կայցելի Լիտվայի արտգործնախարար Աուդրոնյուս Աժուբալիսը: Ծրագրվում է, որ Երեւանում Աժուբալիսը հանդիպումներ կունենա ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի եւ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի հետ: Քննարկվելու են երկկողմ համագործակցության, Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցեր: Մինչ Հայաստան այցը` Լիտվայի ԱԳ նախարարը կայցելի Ադրբեջան: Աժուբալիսը կհանդիպի Իլհամ Ալիեւի եւ արտգործնախարար Էլմար Մամեդյարովի հետ: Ապրիլի 2-ին Լիտվայի նախարարը մասնակցել է Լիտվայի եւ Ադրբեջանի համագործակցության միջկառավարական հանձնաժողովի երկրորդ նիստին: Լիտվայի ԱԳ նախարարը վերջին անգամ տարածաշրջան այցելել էր 2011թ. մարտին: