Բուլղարիայի վարչապետ Բոյկո Բորիսովի գլխավորած պատվիրակությունը երեկ պաշտոնական այցով ժամանել է Հայաստան: Օդանավակայանում Բոյկո Բորիսովին դիմավորել է ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը: Բորիսովին ուղեկցում են Բուլղարիայի տրանսպորտի նախարար Իվայլո Մոսկովսկին, աշխատանքի հարցերով նախարար Տոտյու Մլադենովը, ինչպես նաեւ արտաքին գործերի փոխնախարար Իվան Նայդենովը: Երեւանում նախատեսված են Բուլղարիայի վարչապետի հանդիպումները ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի, վարչապետ Տիգրան Սարգսյանի, ԱԺ Նախագահ Սամվել Նիկոյանի հետ: