ԵՄ արտաքին քաղաքականության եւ անվտանգության հարցերով գերագույն հանձնակատար Քեթրին Էշթոնը շնորհավորել է Մյանմայի կառավարությանը եւ ժողովրդին` կիրակի օրն անցկացված լրացուցիչ խորհրդարանական ընտրությունների կապակցությամբ: «Մենք կշարունակենք աջակցել Մյանմայի կողմից իրականացվող բարեփոխումներին եւ անհամբերությամբ կսպասենք համագործակցության զարգացմանն այն ժամանակ, երբ դրանք (բարեփոխումները) կիրականացվեն»,- ասված է Էշթոնի հայտարարության մեջ: Հիշեցնենք, որ կիրակի օրը Մյանմայում տեղի ունեցած լրացուցիչ ընտրություններում հաղթել է ընդդիմադիր «Ազգային ժողովրդավարական լիգա» կուսակցությունը, որի առաջնորդ Աուն Սան Սու Չժին հայտարարել է, որ իր հաղթանակը ժողովրդի հաղթանակն է: