Վերջերս Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակը հայտարարել էր, թե առաջիկայում ՄԻՊ գրասենյակներ կհիմնեն նաեւ մարզերում: Մեր տեղեկություններով` մարզային աշխատակիցների ընտրությունը կազմակերպվում է «սկայպի» միջոցով: Այս տեղեկատվությունը քննարկվում էր նաեւ «Ֆեյսբուք» սոցիալական ցանցում, որտեղ օգտատերերից մեկը գրել էր. «Այստեղից կարելի է երկու եզրակացություն անել. օմբուդսմենի գրասենյակում կամ նախապես գիտեն, թե ում են ընդունելու աշխատանքի, կամ էլ տիրում է կատարյալ անլրջություն: Ամեն դեպքում պնդում եմ, որ ՄԻՊ-ի գրասենյակի կադրերի բաժնի աշխատակիցները շատ երկար ժամանակով վերապատրաստվելու կարիք ունեն: Հիմնավոր առիթ է աշխատակազմի կարողությունների զարգացման հիմքերով մի ծրագիր ներկայացնել դոնորներին: Իմ կարծիքով` սուրճի բաժակով գուշակելն ու ընտրելն ավելի ճշգրիտ տարբերակ է, քան իրենց անսկզբունքային մոտեցումները»: