Երեկ հայտնի է դարձել այն հինգ անձանց անունները, ում Ոստիկանության Անձնագրային եւ վիզաների վարչությունը մերժել է տեղեկանք տրամադրել վերջին հինգ տարում մշտապես Հայաստանում բնակվելու մասին: Մինչ այդ հայտնի էր, որ վարչությունը տեղեկանք չի տրամադրել գործարար, ՀԱԿ անդամ Խաչատուր Սուքիասյանին եւ ՕԵԿ-ական Էդուարդ Մադաթյանին` «Խուճուճ Էդոյին»: Երեկ պարզվել է, որ տեղեկանք չի տրամադրվել նաեւ ՀՀԿ-ական, Էրեբունու նախկին թաղապետ Մհեր Սեդրակյանի որդուն` Դավիթ Սեդրակյանին, ով սովորում է արտերկրի համալսարաններից մեկում: Տեղեկանք չեն ստացել նաեւ ՀԱԿ անդամներ Վոլոդյա Հովհաննիսյանը եւ Արմեն Սահակյանը: