Լավրովն է գալիս

31/03/2012

Ապրիլի 3-ին ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովն այցելելու է Ադրբեջան: Այցի ժամանակ քննարկվելու են երկկողմանի եւ տարածաշրջանային համագործակցության հարցեր: Այս մասին հայտարարել է Ադրբեջանի ԱԳՆ մամլո քարտուղար Էլման Աբդուլաեւը: Ըստ նրա, Սերգեյ Լավրովն Ադրբեջանում նաեւ քննարկելու է Ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցը: Նշենք, որ ապրիլի սկզբին Լավրովն այցելելու է նաեւ Հայաստան: