Ինչպիսի «պատիվ»

31/03/2012

Ռուսաստանի Դաշնության վարչապետ եւ նախագահական ընտրություններում հաղթած Վլադիմիր Պուտինը շնորհակալական հեռագիր է ուղարկել ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանին: «Սրտանց շնորհակալ եմ Ռուսաստանի Դաշնության Նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ ինձ հղած Ձեր ջերմ շնորհավորանքի համար: Համոզված եմ, որ Ռուսաստանի եւ Հայաստանի բազմակողմ ու փոխշահավետ հարաբերությունները, հիմնված ռազմավարական գործընկերության սկզբունքների վրա, հետագայում եւս կշարունակեն դինամիկ զարգանալ` ի բարօրություն մեր երկու ժողովուրդների եւ ի շահ Անդրկովկասում անվտանգության ու կայունության ամրապնդման: Հարգարժան Տիգրան Սուրենի, սրտանց մաղթում եմ Ձեզ քաջառողջություն, երջանկություն եւ նորանոր հաջողություններ»,- ըստ ՀՀ կառավարության տարածած հաղորդագրության, գրել է Պուտինը: Դժվար չէ պատկերացնել, թե այս շնորհակալագիրն ինչպես են օգտագործելու իշխանությունները նախընտրական քարոզարշավի ժամանակ: