«Ճիշտ է, «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը, որին ես անդամակցել եմ, թերեւս համարվում է կոալիցիայի անդամ, բայց եկեք անկեղծ լինենք` այդ կոալիցիան ձեւական կոալիցիա է եղել, որովհետեւ իշխող կուսակցությունը բացարձակ մեծամասնություն է ունեցել եւ, փաստորեն, այս 4-5 տարիների ընթացքում արել է այն, ինչ ցանկացել է, եւ երբեք իր գործընկերոջ` «Բարգավաճ Հայաստանի» եւ նույնիսկ ՕԵԿ-ի ձայների կարիքը խորհրդարանում չի զգացել»,- «Ազատություն» ռ/կ-ին տված հարցազրույցում հայտարարել է ՀՀ նախկին արտգործնախարար, նորաթուխ ԲՀԿ-ական Վարդան Օսկանյանը` շեշտելով, որ նախկին 4 տարիներին արտահայտած իր քննադատական տեսակետները շարունակելու է հնչեցնել նաեւ նախընտրական քարոզարշավի ընթացքում:
Նա, սակայն, հրաժարվել է պատասխանել հարցին, թե ինչու է կուսակցությունը, որին ինքն անդամակցել է, շարունակում մնալ կոալիցիայի կազմում, որին ինքն այդպես քննադատում է: