Կվերականգնվի

31/03/2012

«ԱՄՆ տնտեսությունը կվերականգնվի, եւ կարձանագրվեն մինչճգնաժամային շրջանի տնտեսական ցուցանիշները»,- հայտարարել է ԱՄՆ պահուստային դաշնային համակարգի ղեկավար Բեն Բերնանկեն` նշելով, որ տարեկան աճը կգրանցվի մոտ 3%: Ըստ Բերնանկեի, վերջին 12 տարիների ընթացքում ԱՄՆ տնտեսական միջին տարեկան ցուցանիշը կազմել է 3%: 2009թ.-ին այդ ցուցանիշը կազմել է 2.5%: Նա հույս է հայտնել, որ առաջիկայում ԱՄՆ տնտեսությունը կարձանագրի 3%-անոց աճ, սակայն չի նշել, թե կոնկրետ երբ դա տեղի կունենա: