Ո՞ր Հայաստանում է ՀՀԿ-ի ցուցակը

31/03/2012

«Գոյություն ունի երեք Հայաստան` դիմադիր, ընդդիմադիր թեւերի ներկայացրած եւ իրական»,- երեկ կայացած ասուլիսում ասել է ԱԺ-ում ՀՀ նախագահի մշտական ներկայացուցիչ Գառնիկ Իսագուլյանը: Ըստ նրա, այսօրվա քաղաքական գործիչներից ով կարողանա ներկայացնել իրական Հայաստանը, նա էլ ընտրություններում կհաջողի: «Հայաստանում ամեն ինչ կամ շատ սեւ է ներկայացվում, կամ շատ սպիտակ»,- ասել է նա: Գ. Իսագուլյանի կարծիքով, առաջիկա խորհրդարանական ընտրություններն իրենց որակով եւ նշանակությամբ շատ ավելի կարեւոր են լինելու, քան նախորդները, քանի որ 2008 թ. Մարտի 1-ից հետո այս ընտրությունների վրա ուշադրությունն ավելի մեծ է: Խոսելով կուսակցությունների ներկայացրած համամասնական ցուցակների մասին, Գ. Իսագուլյանն ասել է. «Հասարակության շրջանում կուսակցությունների ցուցակների վերաբերյալ աժիոտաժ չկա, այդ աժիոտաժը մամուլում է»: Բնականաբար, նա գովել է ՀՀԿ-ի ցուցակը: «ՀՀԿ ցուցակը ոչ մի ցուցակից վատը չէ, ընդգրկված են հասարակության բոլոր շերտերը: Այս աժիոտաժն ավելի լրատվական աժիոտաժ է: Հետեւեք ցուցակներին եւ կտեսնեք, որ ՀՀԿ ցուցակը բավականին լավն է»,- ասել է նա:

Ի դեպ, Իսագուլյանն ասել է նաեւ, թե հնարավոր է համարում ՀԱԿ-ԲՀԿ համագործակցությունը: