Ապամոնտաժելու են

29/03/2012

Երեկ Մաշտոցի պուրակում տաղավարների տեղադրման դեմ պայքարող ակտիվիստները բաց նամակ են հղել ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանին` տեղեկացնելով, որ մարտի 31-ին ապամոնտաժելու են կրպակները, նաեւ պահանջելով ապահովել կրպակներն ապամոնտաժող 10 քաղաքացիների ազատ մոտեցումը տաղավարներին` դրանց ապամոնտաժման աշխատանքները կատարելու համար, ապամոնտաժման աշխատանքների ժամանակ ապահովել հասարակական կարգի պահպանությունը եւ աշխատանքներ իրականացնող անձանց անվտանգությունը: Մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանն էլ շտապել է հանդես գալ հայտարարությամբ` կոչ անելով զերծ մնալ Մաշտոցի պուրակի կրպակները սեփական նախաձեռնությամբ ապամոնտաժելու մտադրությունից: Նշենք, որ նամակի հեղինակները հրապարակել են այն անձանց անունները, ովքեր պատրաստվում են իրականացնել ապամոնտաժման աշխատանքները` Էմիլ Աբրահամյան, Ստեփան Դանիելյան, Տիգրան Խզմալյան, Հարություն Կարապետյան, Արմեն Հովհաննիսյան, Հայկազն Ղահրիյան, Անդրիաս Ղուկասյան, Կարեն Շիկոնյան, Մավել Սարկիսյան, Սարո Սարոյան: Ապամոնտաժումը նախատեսված է մարտի 31-ին, ժամը 13-ին: