ՀՀԿ են մտնում հիմնարկներով

29/03/2012

Մեր տեղեկություններով` այս օրերին ՀՀԿ-ացվում են ամբողջական հիմնարկների` դպրոցների, հիվանդանոցների աշխատակազմեր: Վերջերս ստիպողաբար այդ կուսակցությանն են անդամագրվել նաեւ Երեւանի թիվ 2 հիվանդանոցի եւ պոլիկլինիկայի բուժաշխատողները: Հիվանդանոցի աշխատակիցներին նաեւ հանձնարարվել է, որ առաջիկա օրերին այցելեն որեւէ մեծամասնական ընտրատարածք եւ իրենց հաշվին անվճար բուժօգնություն մատուցեն ընտրողներին: Բժիշկները մեր թղթակցի հետ զրույցում դժգոհել են, որ այդ օրերին թեեւ իրենք աշխատում են եռակի-քառակի ավելի ծանրաբեռնվածությամբ, բայց կազմակերպիչների կողմից չեն վճարվում: Եվ ստացվում է, որ կուսակցությունն ընտրողների համար այդ բարեգործական ակցիան կազմակերպում է բժիշկների հաշվին: ՀՀԿ կազմակերպչական հանձնաժողովի նախագահ Ռուբեն Թադեւոսյանը երեկ մեր թղթակցի հետ զրույցում հերքել է այդ լուրը։ «Դա իրականությանը չի համապատասխանում: Մենք էլ լսել ենք, որ ԲՀԿ կամ այլ կուսակցություն են մտել»,- ասել է նա: