Երեւանի Կենտրոն վարչական շրջանի մի մասն ընդգրկող թիվ 10 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի երեկվա նիստում հանձնաժողովի նախագահ Սամվել Յազրյանը առաջարկել է չգրանցել Խաչատուր Սուքիասյանի թեկնածությունը: Նա հայտարարել է, որ այդ ընտրատարածքում առաջադրված միայն երեք թեկնածուների` անկուսակցական Գագիկ Շահնազարյանի, ՀՀԿ-ից Գարեգին Նուշիկյանի եւ Սարիբեկ Սուքիասյանի ներկայացրած փաստաթղթերն են համապատասխանում ԸՕ պահանջներին: «Այս դիմումների վերաբերյալ հանձնաժողովի կողմից առարկություններ չեն եղել, եւ նրանք համարվում են գրանցված պատգամավորի թեկնածուներ»,- ասել է Յազրյանը` ավելացնելով, թե Ոստիկանությունը տեղեկանք է ներկայացրել, որ Խաչատուր Սուքիասյանը չի բնակվել Հայաստանում: Թիվ 10 ԸԸՀ-ի որոշումը Խաչատուր Սուքիասյանի լիազոր ներկայացուցիչ Արա Զոհրաբյանը որակել է անհիմն եւ կարող է բողոքարկել Վարչական դատարանում: