Երեկ էլեկտրոնային լրատվամիջոցները հրապարակեցին նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանի «Բաց նամակ 4» հոդվածը, ինչից մոտ երկու ժամ անց Հ. Բագրատյանը հայտարարեց, որ ինքը նման նամակ չի գրել: «Ես չեմ կարող ասել, թե ով է, եւ ինչպես է արվել, սակայն ես տեսնում եմ իշխանության ձեռագիրը»,- ասել է նա` ենթադրելով, որ դա կարող է արած լինել ինչ-որ «հաքեր»: Հրանտ Բագրատյանը, ով Հայաստանում չէ, լրատվամիջոցների միջոցով դիմել է ՀՀ իշխանություններին եւ Գլխավոր դատախազությանը` պարզել, թե ով է այդ նամակի հեղինակը: «Եթե Հրանտ Բագրատյանը կարծում է, որ տեղի է ունեցել հանցագործություն, ապա գոյություն ունի հաղորդում ներկայացնելու պատշաճ ընթացակարգ, եւ առավել արդյունավետ կլինի, եթե նա պատկան մարմիններին ներկայացնի հաղորդում օրենքով սահմանված կարգով»,- երեկ ավելի ուշ ասել է գլխավոր դատախազի մամլո խոսնակ Սոնա Տռուզյանը: