«Սիբնավթը» չի հովանավորի «ԲԿՄԱ»-ին

02/12/2005

«Սիբնավթ» ընկերությունը չեղյալ է հայտարարել Մոսկվայի «ԲԿՄԱ» ակումբի հետ կնքած բազմամիլիոնանոց պայմանագիրը, թեեւ համարում էին, որ այն շատ հաջողված էր։ Այդ մասին երեկ հայտարարել է Նավթային կոնցեռնի մամուլի քարտուղար Ալեքսեյ Ֆիրսովը։ Ըստ նրա խոսքերի, «Սիբնավթի» նոր սեփականատերը՝ «Գազպրոմը», նպատակահարմար չի գտել, որ իր դուստր ձեռնարկությունը գովազդվի երկրի եւ միջազգային մակարդակով։

Ֆիրսովը նշել է, որ գործարքը կարելի է հաջողված համարել, քանի որ նրա գործունեության ընթացքում «ԲԿՄԱ»-ն գրավել է բոլոր մրցանակները, որոնք հնարավոր են ակումբային մակարդակում. ՈՒԵՖԱ-ի գավաթը, Ռուսաստանի առաջնության չեմպիոնի տիտղոսն ու գավաթը։ Մինչեւ դեկտեմբերի 31-ն ակումբը կստանա հասանելիք 54 միլիոն դոլարի մեծ մասը, որը նախատեսված էր պայմանագրի նախնական պայմաններով։

«Սիբնավթի» ներկայացուցիչը շնորհակալություն է հայտնել բանակային ֆուտբոլիստներին՝ մինչ այժմ տարած հաղթանակների համար, եւ հայտարարել. «Մենք կշարունակենք ցավել «ԲԿՄԱ»-ի համար, անկախ նրանից, թե ով կլինի այդ թիմի հովանավորը»։