Եղանակը տաքանալու է

29/03/2012

Հայաստանի տարածքում, մարտի 29-ին, ապրիլի 1-ին` շրջանների զգալի մասում, 30-ի գիշերը` հյուսիսային շրջաններում սպասվում են տեղումներ: ԱԻՆ մամուլի ծառայությունից հայտնում են, որ մարտի 30-ի ցերեկը, 31-ին, ապրիլի 2-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Օդի ջերմաստիճանը աստիճանաբար կբարձրանա 10-14 աստիճանով: Երեւանում մարտի 29-ի ցերեկը, ապրիլի 1-ին սպասվում է անձրեւ: Մյուս օրերին սպասվում է առանց տեղումների եղանակ: