Մարտի 28-ին, ժամը 11:43-ին Արտաշատ քաղաքից 5 կմ դեպի հյուսիս տեղի է ունեցել 2.7 մագնիտուդով երկրաշարժ: Հայաստանի ԱԻՆ սեյսմիկ պաշտպանության ազգային ծառայության փոխանցմամբ` երկրաշարժի հիպոկենտրոնը գտնվում է 7 կմ խորության վրա: Էպիկենտրոնի աշխարհագրական կոորդինատներն են` հյուսիսային լայնության 40.030 եւ արեւելյան երկայնության 44.550: Երկրաշարժի ուժգնությունն էպիկենտրոնային գոտում կազմել է 3-4 բալ: