ՆԱՍԱ-ի կողմից համաշխարհային օվկիանոսի մակերեսի արտապատկերման վերջնական արդյունքները զարմանալիորեն համընկել են աշխարհահռչակ հոլանդացի նկարիչ Վինսենտ Վան Գոգի կողմից 1889թ.-ին ստեղծված «Աստղազարդ գիշեր» կտավի հետ, որի վրա աստղերը հսկայական սպիտակ ջրապտույտներ են ներկայացնում: ՆԱՍԱ-ի գիտնականները արտապատկերումը ստացել են օվկիանոսների կլիման եւ շրջանառությունն ուսումնասիրող ECCO2 հաշվարկային սարքի միջոցով, որը կրկնօրինակում է օվկիանոսի ջրերի հոսքը ցանկացած խորության վրա: