Նստեք «Լուկաշենկոյի վրա»

29/03/2012

Բեռլինի Տրեպտով այգում հայտնվել է մի նստարան, որի վրա տեղադրված ցուցանակին գրված է` «Լուկաշենկոյի ռեժիմի զոհերին»: Այդ ակցիայի կազմակերպիչներից մեկը նկարչուհի, բելառուսական «հակաքարոզչության բյուրո» նախագծի ղեկավար Մարինա Նապրուշկինան է: «Նախաձեռնության բացմանը» ներկա է եղել նաեւ ԳԴՀ-ի նախկին արտգործնախարար Մարկուս Մեկելը, ով ասել է. «Կարծում եմ` հրաշալի նախագիծ է հասարակության ուշադրությունը Բելառուսի քաղբանտարկյալների խնդիրների վրա սեւեռելու համար»: Նստարանը տեղադրված է Բեռլինում Բելառուսի դեսպանատան մոտակայքում: Ցուցանակի վրա գրված են 19 քաղբանտարկյալ ընդդիմադիր գործիչների անունները: Նստարանի մոտ տեղադրված են նաեւ վերջերս մահապատժի ենթարկված «մինսկյան ահաբեկիչներ» Վլադիսլավ Կովալյովի եւ Դմիտրի Կոնովալովի լուսանկարները: