Երկուշաբթի եւ ուրբաթ

29/03/2012

Իսպանական Iberia ավիաընկերության օդաչուները մտադիր են ապրիլի 9-ից սկսած յուրաքանչյուր երկուշաբթի եւ ուրբաթ օրերին գործադուլ իրականացնել, ինչը կշարունակվի մինչեւ հուլիսի 20-ը: Գործադուլի համար առիթ է հանդիսացել մարտի 25-ին նոր, քիչ ծախսատար Iberia Express ավիափոխադրողի գործարկումը, որին բաժին են ընկնելու Iberia-ի որոշ ոչ շահավետ երթուղիները: Սեփականատերերի խոսքով` նոր ավիաընկերության ստեղծումը չի ազդի Iberia-ի աշխատակիցների վրա, ովքեր, սակայն, վստահ են, որ դա կհանգեցնի աշխատավարձերի կրճատմանը: Աշխատակիցները համոզված են, որ ընկերության` քիչ ծախսատար մասնաճյուղի ստեղծմամբ ընկերությունը կարող է աշխատանքից ազատել աշխատավարձերից բողոքողներին: Iberia Express-ը մտադիր է մինչեւ 2012թ. վերջը չվերթների թիվը հասցնել 20-ի, իսկ ուղեւորահոսքը` մինչեւ 2.5 մլն մարդու: Մայր ընկերության ղեկավարությունը Iberia Express-ի օգնությամբ հույս ունի տարեկան խնայել շուրջ 100 մլն եվրո: