Առայժմ առաջարկում են

27/03/2012

Երեկ հայտնի դարձավ, որ կիրակի օրն ունեցած հանդիպման ժամանակ «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Ռուբեն Հակոբյանը ՀԱԿ համակարգող Լեւոն Զուրաբյանին առաջարկել է Երեւանի թիվ 1, 4, 6, 9 եւ 12 ընտրատարածքներում պաշտպանել մեծամասնական ընտրակարգով առաջադրված իրենց թեկնածուներին: Փոխարենն` իրենք կպաշտպանեն ՀԱԿ-ի 21 թեկնածուներին: «Այս պահին էլ ՀԱԿ-ը պատրաստ է համագործակցել ցանկացած տրամաբանական եւ կառուցողական առաջարկի շուրջ, սակայն անտրամաբանական առաջարկների համար չի պատրաստվում զիջումներ անել, հատկապես, որ մի քանի օրից սկսում է ընտրարշավը»,- երեկ լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է ՀԱԿ անդամ Ն.Փաշինյանը: «Նրանք սա մերժել են, ես սպասել եմ իրենց առաջարկին: Բայց այս հարցի հետ կապված որեւէ առաջարկ չեն արել: Ասել են, որ մենք առաջարկում ենք համագործակցել ազատ-արդար ընտրություններ կազմակերպելու հարցում: Մենք վաղուց ենք ասել, որ ողջ ընդդիմությունը, կոալիցիայում էլ կան ուժեր, որ միասնաբար պետք է աշխատենք ազատ-արդար ընտրություններ անցկացնելու համար»,- մեր թղթակցի հետ զրույցում ավելացրել է Ռ.Հակոբյանը: