ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Հովհաննես Սահակյանը երեկ հայտարարել է, որ Հայաստանը մասնակցելու է ապրիլի 1-4-ը Բաքվում կայանալիք «Եվրանեսթի» լիագումար նիստին: Նրա փոխանցմամբ` Բաքուն արդեն անվտանգության երաշխիքներ է ներկայացրել, եւ հայկական կողմը պատրաստ է ուղեւորվել Բաքու:
Սահակյանի խոսքով, Ադրբեջանում քաղաքական որոշ շրջանակներ արհեստականորեն սրում են իրադրությունը` սպառնալով դեմարշ կազմակերպել հայկական պատվիրակության դեմ, ինչն, ըստ նրա` հասկանալի է: «Հասկանալի է, որ դա պատվերով համերգ է: Եթե մենք գնանք Ադրբեջան, նշանակում է, որ մենք ասելիք ունենք, եւ ոչ միայն «Եվրանեսթի» ենթատեքստում: Եթե կարիք լինի, մենք կարող ենք լուրջ փաստարկներ առաջ քաշել` կապված Ղարաբաղի հետ»: Հավելենք, որ Բաքու մեկնող ՀՀ պատվիրակության մեջ ընդգրկված է 10 պատգամավոր: