Եկատերինայի մանյակը

02/12/2005

Ժնեւյան «Sotheby’s» աճուրդում 1,5 մլն դոլարով վաճառվել է Եկատերինա 2-րդ թագուհու մանյակը, որը փորձագետների կողմից գնահատվել էր 1,1-1,9 մլն դոլար: Մանյակը, որ բաղկացած է 27 մեծ ադամանդներից, 17-րդ դարում պատրաստվել է հատուկ Եկատերինա 2-րդի համար եւ մինչեւ 1917-ը պահվել է Ռուսաստանում: Ռոմանովներին պատկանող այլ թանկարժեք իրերի հետ միասին սովետական իշխանությունների կողմից այն բռնազավթվել է եւ 1925-ին վաճառվել անգլիացի առեւտրականներին: