Մահացել է ինստիտուտում

27/03/2012

Երեկ ժամը 13:50-ի սահմաններում 1-03 շտապօգնության թիվ 134 ենթակայանի բուժբրիգադը Ոստիկանության կենտրոնականի բաժին հայտնել է, որ «Պոլիտեխնիկ» համալսարանի 2-րդ մասնաշենքում մահացած տղամարդ կա: Դատական բժշկի նախնական եզրակացությամբ` դիակի վրա մարմնական վնասվածքներ չկան: Ըստ նախնական տեղեկությունների` տեղի է ունեցել հանկարծամահություն, իսկ հանկարծամահ եղած անձը նույն ինստիտուտում որպես էլեկտրիկ աշխատող, Նոր Նորքի բնակիչ 70-ամյա Ռազմիկ Պետրոսյանն էր: Փաստի առթիվ Ոստիկանության Կենտրոնականի բաժնում նյութեր են նախապատրաստվում: