Մարտի 25-ի երեկոյան Կապանի քաղաքապետ Արթուր Աթայանը սրտամկանի սուր ինֆարկտով Կապանի բժշկական կենտրոնից տեղափոխվել է Երեւանի «Էրեբունի» բժշկական կենտրոն: Այստեղ քաղաքապետի սիրտը ստենտավորել են: Բժիշկների գնահատմամբ` Աթայանի վիճակը կայուն է, եւ նրա կյանքին վտանգ չի սպառնում: