ԱՄՆ-ը ողջունում է Հայաստանի իշխանությունների` ազատ, արդար եւ արժանահավատ ընտրություններ անցկացնելու մտադրությունը, ինչպես նաեւ` խախտումների հետաքննության եւ մեղավորներին պատժելու մասին բոլոր խոստումները: Երեկ «Դեպի ազատ եւ թափանցիկ ընտրություններ» սեմինարի ժամանակ հայտարարել է Հայաստանում ԱՄՆ դեսպան Ջոն Հեֆերնը` հավելելով, թե ԱՄՆ-ը երկար ժամանակ աջակցում է Հայաստանին ժողովրդավարության զարգացման ճանապարհին` վերածելով այն բարգավաճող ժողովրդավարական պետության: Նրա խոսքով` առաջիկա խորհրդարանական եւ 2013թ. նախագահական ընտրությունները միջազգային չափանիշներին համապատասխան անցկացնելու դեպքում կբարձրանա ՀՀ-ի հեղինակությունը եւ կամրապնդվի համագործակցությունը ԱՄՆ-ի եւ ԵՄ-ի հետ: