Օբաման առաջադրել է ՀԲ նոր ղեկավարին

24/03/2012

ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման Համաշխարհային բանկի ղեկավարի պաշտոնում առաջադրել է Ջիմ Յոնք Քիմի թեկնածությունը: «Եկել է աշխարհում զարգացման ամենախոշոր կազմակերպության ղեկավարի պաշտոնում արհեստավարժ մասնագետի նշանակելու ժամանակը»,- ասել է Օբաման` ներկայացնելով Ջիմ Յոնք Քիմին: Հիշեցնենք, որ Համաշխարհային բանկի ներկայիս նախագահ Ռոբերտ Զոլիքը հունիսին պետք է ազատի այդ պաշտոնը: