Իշխանությունների փուչիկները պայթել են

27/11/2005

Երեկ ուղիղ ժամը 24:00-ին հրապարակի լույսերն անջատվեցին ու հենց այդ պահին սեւ «082SS01» համարանիշերով «31-10» մակնիշի ավտոմեքենայով հրապարակի մեջտեղում հայտնվեց «Կենտրոնի» ոստիկանապետ Հովհաննես Թամամյանը: «Ի՞նչ կա»,- դուռը կիսաբաց անելով` ոստիկաններին հարցրեց Թամամյանը: Մեր հարցին, թե ի՞նչ եք անելու, որ եկել եք, նա պատասխանեց. «Նայելու եմ, հետո գնալու եմ տուն: Վաղը ջրցան մեքենաները կգան, կսրբեն, կտանեն»: Հետո մանրամասնեց. «Համերգից հետո գետնին թափված աղբն են մաքրելու: Համերգի ժամանակ սալյուտ են արել, փուչիկներ են պայթացրել, ընդդիմությունը հըլը փուչիկներ չունի, որ պայթացնի»:

Կարդացեք` Հեղափոխությունը սկսված է