Ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը երեկ ականատես է եղել, թե ինչպես է Դավիթաշեն կամրջի վրա «Տոյոտա Կորոլա» մակնիշի 032 օօ 01» համարանիշի ավտոմեքենայի վարորդը, հատելով առանցքային կրկնակի հոծ գծերը, կատարել ձախ շրջադարձ, ինչը ստեղծում է վթարային իրավիճակ համընթաց եւ հանդիպակաց երթեւեկող տրանսպորտային միջոցների համար: Նշենք, որ «Տոյոտա Կորոլա» մակնիշի 032 օօ 01» համարանիշի ավտոմեքենան սպասարկում է ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Վահան Հովհաննիսյանին: Ըստ Գ. Շամշյանի` Ճանապարհային ոստիկանության աշխատակիցները վարորդ Հովհաննես Ամիրյանին ենթարկել են վարչական պատասխանատվության` 30.000 դրամի չափով: