Ներկա են եղել

24/03/2012

Նախագահ Սերժ Սարգսյանը եւ Առաջին տիկին Ռիտա Սարգսյանը երեկ Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնում ներկա են գտնվել ՀՀԿ-ական երգչուհի Շուշան Պետրոսյանի մենահամերգին: Այս մասին տեղեկացնում է ՀՀ նախագահի մամուլի ծառայությունը: Հիշեցնենք, որ Շուշան Պետրոսյանը վերջերս համալրել է իշխող` ՀՀԿ շարքերը եւ ՀՀԿ համամասնական ցանկով առաջադրվել է ԱԺ պատգամավորի թեկնածու: ՀՀԿ ցուցակում նրա անունը գտնվում է 16-րդ հորիզոնականում: