Որոշումն` այսօր

22/03/2012

Երեկ ԿԸՀ-ն մերժել է գործարար, Հայ ազգային կոնգրեսի անդամ Խաչատուր Սուքիասյանի` վարչական վարույթ հարուցելու խնդրանքով դիմումը: ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը նշել է, որ դիմումի հասցեատերը թիվ 10 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովն է, այլ ոչ` ԿԸՀ-ն, ուստի դիմումը վերահասցեագրվել է ԸԸՀ-ին: Խաչատուր Սուքիասյանը ԿԸՀ-ից խնդրել էր իրեն գրանցել որպես պատգամավորության թեկնածու` հաշվի չառնելով Ոստիկանության Անձնագրային եւ վիզաների վարչության որոշումը, թե Սուքիասյանը վերջին հինգ տարում չի բնակվել Հայաստանում, 10 ամիս ու 20 օր բացակայել է Հայաստանից, ուստի չի կարող առաջադրվել: Երեկ արդեն նույն` թիվ 10 ընտրատարածքում առաջադրվել է նաեւ Խաչատուր Սուքիասյանի եղբայրը` «Հայէկոնոմբանկի» խորհրդի նախագահ Սարիբեկ Սուքիասյանը: Երեկվա դրությամբ թիվ 10 ընտրատարածքում իր թեկնածությունն է աջաջադրել նաեւ Գարեգին Նուշիկյանը` ՀՀԿ-ից: Իսկ ԿԸՀ-ի վերջնական որոշումը Խաչատուր Սուքիասյանի առաջադրման վերաբերյալ կհրապարակվի այսօր, ժամը 15-ին կայանալիք նիստում: