Շենքը նվիրել են ավագանուն

27/11/2005

Մի խումբ նոյեմբերյանցիներ բաց նամակով դիմել են Անդրանիկ Մարգարյանին, Բագրատ Եսայանին: Նամակում ասվում է. «Նոյեմբերյանի քաղաքապետի թեկնածու Սերյոժա Ամիրաղյանի նախընտրական ծրագրում ներառված էր Նոյեմբերյանի նախկին բաղնիքի շենքը վերականգնելու եւ համայնքի կարիքների համար օգտագործելու խնդիրը: Ընտրություններից հետո կարծում էինք, որ պարոն Ամիրաղյանը անմիջապես կսկսի իր խոստումի կատարումը… սակայն վրդովմունքով տեղեկացանք, որ նորընտիր քաղաքապետը շենքը նվիրել է իր նախընտրական շտաբի ազդեցիկ ներկայացուցիչներից մեկին՝ տպարանի եւ տաքսի ծառայության սեփականատեր, նորընտիր ավագանու անդամ Վարուժան Բաբաջանյանին: Արդեն պարզ է, թե նախընտրական շրջանում ինչու էր ավագանու թեկնածու Վ. Բաբաջանյանը դռնեդուռ ընկած աղերսում քվեարկել Սերյոժա Ամիրաղյանի օգտին»: