Նոր քրգործ «Սալդատի» եւ «Դելֆինի» գործով

17/03/2012

News.am-ի տեղեկություններով` Կոտայքի մարզի Բալահովիտ գյուղում քրեական հեղինակություններ` «Դելֆին» մականունով Սուրեն Ստեփանյանի եւ «Սալդատ» մականունով Անդրանիկ Գյուլբուդաղյանի միջեւ տեղի ունեցած «ռազբորկայի» գործով, երեկ ձերբակալվել է նաեւ Գյուլբուդաղյանը, ով ոտքի հրազենային վնասվածքով տեղափոխվել էր Էրեբունիի բժշկական կենտրոն: Նա զուգահեռաբար դեռեւս ստացիոնար բուժում է ստանում: Ավելին` Կոտայքի քննչական բաժնում նոր քրեական գործ է հարուցվել Քրեական օրենսգրքի 34-104 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով, քանի որ «Սալդատը» մինչեւ հրազենային վնասվածք ստանալը` կացնով փորձել է հարվածել «Դելֆինի» եղբորը, եւ «Դելֆինը» փորձել է պաշտպանվել իր ձեռքի հրազենով եւ կրակել է «Սալդատի» ոտքին: