Երեկ երեկոյան խմբագրության էլեկտրոնային հասցեով ակտիվիստ Մարիամ Սուխուդյանից նամակ ստացանք, որտեղ նա ահազանգում էր Մաշտոցի պուրակում տեղի ունեցող միջադեպի մասին: «Հենց նոր կրպակների հետեւը ոստիկանները քաղաքացիական անձանց միջոցով սուտ կռիվ սարքեցին, ուժեղ գոռգոռոցներով ու հայհոյանքներով, հետո մեր ուշադրությունը շեղելով այդ կողմ` լցվեցին մոտ հարյուր ոստիկան, փակեցին շրջանաձեւ վրանը, ընդ որում` վրանի մեջ մարդիկ կային քնած, քաշեցին` ճղեցին վրանը, մարդիկ մնացին գետնին, իրանք էլ քարշ տալով տարան: Դրանից անմիջապես հետո կրպակների չափառների հետեւի ոստիկանները դարձան մոտ երեք հարյուր… Բոլորդ իջեք այգի, ոտնահարում են մեր իրավունքները, բռնի ուժով խաղաղ ցուցարարներին չեն թողնում իրենց խաղաղ ցույցն անցկացնեն»,- ասված էր հաղորդագրության մեջ: