«Արաքսը» հետ է կանչում իր նրբերշիկները

15/03/2012

«Արաքս թռչնաֆաբրիկա» ՓԲԸ-ն երեկ հաղորդագրություն է տարածել, ըստ որի` 2011թ. դեկտեմբերի 12-ին արտադրված «Նրբերշիկ կաթնային» ապրանքատեսակի բաղադրության մեջ հայտնաբերվել է նիտրիտների նորմայից ավելի քանակ, որը չի վտանգում մարդու առողջությունը: Ընկերությունը հորդորում է իր սպառողներին եւ այն վաճառակետերին, որտեղ կա տվյալ խմբաքանակից մնացորդ, վերադարձնել այն ք.Երեւան, Շիրակի 43 հասցեով կամ զանգահարել 46-44-98 հեռախոսահամարով: