Սերգո Երիցյանը նշանակվեց

15/03/2012

ՀՀ Կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանի ստորագրած հրամանով ՀՀ Լեզվի պետական տեսչության պետ է նշանակվել ՀՀ ԿԳՆ նախկին նախարար Սերգո Երիցյանը: Հիշեցնենք, որ Եսայի Թադեւոսյանը չէր հաղթահարել մրցույթի առաջին փուլը: Սերգո Երիցյանն ու Մարինե Հովյանն անցել են հաջորդ փուլ, որից հետո ԿԳ նախարար Աշոտյանը կատարել է նշանակումը: