Ադրբեջանի իրավունքն է

13/03/2012

Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան երեկվա ասուլիսում հայտարարել է, թե ԼՂՀ հակամարտության գոտում սպառազինության կուտակումները հակամարտության կարգավորման լուծում չեն կարող լինել: Հարցին, թե չի՞ անհանգստանում արդյոք ՀԱՊԿ-ն, որ Ադրբեջանը մեծ քանակությամբ զենք է գնում այլ երկրներից, մասնավորապես, օրեր առաջ Իսրայելից` 1,5 միլիոն դոլարի անօդաչու սարքեր, Բորդյուժան պատասխանել է, թե զենք գնելն Ադրբեջանի իրավունքն է: «Ադրբեջանի իրավունքն է` գնել այս կամ այն տեխնիկան, ինչպես եւ յուրաքանչյուր պետություն իրավունք ունի զինել իր, այսպես ասած, ուժային համակարգերը»,- նշել է Բորդյուժան: