Շնորհավորելու ժամանակ չունի

10/03/2012

ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման ժամանակ չունի Ռուսաստանի նախագահական ընտրությունների հաղթող Վլադիմիր Պուտինին շնորհավորելու: Այդ մասին հայտարարնել է Սպիտակ տան ներկայացուցիչ Ջեյ Քարնին: «Չեմ կարծում, որ նրանք արդեն զրուցել են: Բայց ես համոզված եմ, որ կզրուցեն: Ես ենթադրություններ չեմ անի, կասեմ միայն, որ երկուսի ժամանակացույցն էլ խիստ ծանրաբեռնված է»,- ասել է Քարնին: Հիշեցնենք, որ ՌԴ նախագահական ընտրությունները տեղի են ունեցել մարտի 4-ին: Մարտի 5-ին Պետդեպարտամենտը հայտարարել է, որ քվեարկությունը պարզել է «բացահայտ առաջատարին», որի օգտին իրենց ձայներն են տվել ընտրություններին եկած քվեարկողների մեծամասնությունը: Սակայն Պետդեպն իր հայտարարությամբ շնորհավորել է ոչ թե Պուտինին, այլ` ռուս ժողովրդին: