Դարձյալ թմրանյութերի տարանցիկ երկիր ենք

10/03/2012

ԱՄՆ Պետքարտուղարության «Թմրանյութերի միջազգային առեւտրի վերահսկողության ռազմավարություն-2012» զեկույցի համաձայն` թեեւ Հայաստանը թմրանյութերի հիմնական արտադրությամբ չի զբաղվում, իսկ հասարակության պահպանողականության պատճառով երկրի ներսում թմրանյութերի օգտագործման ցուցանիշը համեմատաբար համեստ է, սակայն, գտնվելով Ասիայի եւ Եվրոպայի միջեւ, Հայաստանը շարունակում է մնալ թմրանյութերի ապօրինի շրջանառության տարանցիկ երկիր: Ըստ զեկույցի` չունենալով ելք դեպի ծով, նաեւ ունենալով Հայաստանի եւ Թուրքիայի հետ փակ սահմաններ, միեւնույն է` Հայաստանը մնում է թմրանյութերի շրջանառության երկրորդային երկիր: Զեկույցի հեղինակներն ընդգծել են, որ սահմանների բացման դեպքում Հայաստանի տարածքով թմրանյութերի շրջանառությունն էապես կմեծանա: Այժմ Հայաստան թմրանյութեր հիմնականում ներկրվում է Իրանից (հերոին եւ ափիոն) եւ Վրաստանից (ափիոն, մարիխուանա եւ հաշիշ), ինչպես նաեւ` ոչ մեծ քանակությամբ ափիոն եւ հերոին մաքսանենգ ճանապարհով ներկրվում է Թուրքիայից` Վրաստանի տարածքով: «Հայաստանում վերջին տարիներին մեծացել են թմրամոլների բուժման համար նախատեսված միջոցները, ինչպես նաեւ` աճել է գրանցված թմրամոլների թիվը` մասնավորապես օրենսդրության փոփոխությունների պատճառով, ինչը թույլ է տալիս նրանց օգնության համար դիմել` չվախենալով դատական հետապնդումից»,- ասված է զեկույցում: