Նոյեմբերի 24-ի ժամը 20.00-ի սահմաններում անհատ ձեռներեց Նորիկ Սամսոնի Տոնոյանը ոստիկանության Էջմիածնի բաժին հաղորդում է տվել այն մասին, որ ժամը 19.20-ի սահմաններում իրեն պատկանող քարերի մշակման արտադրամասում, որը գտնվում է Մարգարա-Երեւան ճանապարհին, արտադրամասի աշխատակից` հղկող, Սերժիկ Շաքրոյի Գեւորգյանը (ծնված 10.08.1959թ.), անզգուշորեն ընկել է քար կտրող հաստոցի պտտակի վրա եւ տեղում մահացել։ Էջմիածնի դատախազությունը կատարում է քննություն։