«Աղանդավորական խմբավորումներում ներգրավված հայտնի մարդկանց հիմնական մասը «Կյանքի խոսք» աղանդին են հարում, քանի որ իրենց համար լավ PR է արվում, իրենց շոուներն են կազմակերպվում, աջակցում են իրենց հայտնի լինելուն: Նույն Անդրեն հենց մտավ «Կյանքի խոսք»` դարձավ հայտնի, մինչ այդ իրեն ոչ ոք չէր ճանաչում»,- քայքայիչ աղանդների վերաբերյալ henaran.am-ի հետ զրույցում ասել է Տեր Եսայի քահանա Արթենյանը` համոզմունք հայտնելով, որ նրանք շահից ելնելով են հարում այս կամ այն աղանդին: Քահանայի կարծիքով` աղանդներում ներգրավված երգիչ-երգչուհիներն անգամ չեն խորշում ասելուց, որ իրենց այնտեղ օգնում են, նկարահանման տեխնիկա են տալիս, տեսահոլովակ են նկարահանում, իսկ «եկեղեցին չի տալիս, ինչո՞ւ գնանք եկեղեցի»:
«Ամեն դեպքում` դա նրանց ընտրությունն է, թող գնան` ուր ուզում են, բայց թող չքարոզեն, քանի որ իրենք ակամայից դառնում են միջոց` հոգեորսության: Էսօր շատ երիտասարդներ գնում են «Կյանքի խոսք», քանի որ Անդրեն այնտեղից է»,- եզրափակել է Տեր Եսայի քահանա Արթենյանը: