Բարձրացել է տանիք

10/03/2012

Մարտի 9-ին, ժամը 11:48-ին «1-03» ծառայությունն ահազանգ է ստացել, որ Երեւանի Դուրյան փողոցի թիվ 4 տան տանիքում վատացել է բնակչի ինքնազգացողությունը:

Բժիշկներն անհրաժեշտ բուժօգնություն ցուցաբերելուց հետո չեն կարողացել տանիքից իջեցնել հիվանդին, ինչի համար օգնության են հասել փրկարարները: Փրկարարները տուժած` 1953թ. ծնված Արամայիս Ղազարյանին իջեցրել են տանիքից, այնուհետեւ շտապօգնության աշխատակիցները նրան տեղափոխել են «Արմենիա» բժշկական կենտրոն: